««Սևազգեստ մայրեր»-ի դեմ դատական հայց են ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն մեղադրվում են զրպարտության մեջ։ «Անցած տարի մեր կառավարությունը որոշեց, որ պետք է փոխհատուցի «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին, այն դեպքում, երբ մեզ փոխհատուցում չի տրվել, չնայած՝ բազմաթիվ անգամներ դիմել ենք վարչապետին»,-նշեց Խաչատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր երկու վստահորդները իրենց կարծիքն են ներկայացրել, ինչի արդյունքում էլ նրանց դեմ դատական հայց է ներկայացրել. «Եվ չգիտեմ ինչու «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները կածիքը վերագրել են իրենց ու հայց ներկայացրել»։

«Սևազգեստ մայրեր»-ից Խլղաթյանը նշեց, որ իրենք ոչնչից չեն վախենում. «Մեզնից պահանջում են՝ ներողություն խնդրեմ, ո՞ւմ, ինչի՞ համար։ Հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են զոհվել «Մարտի 1»-ին։ Իմ որդին հայրենիք է պաշտպանել»։

SKIPSTOPPED
Նրանց խոսքով՝ իրենք շատ լավ գիտեն, թե ինչու են փոխհատուցել հեց «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին. «Վճարել են, որ չբարձրաձայնեն, չասեն, թե ինչ է եղել իրականում»։ Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդներից յուրաքանչյուր խոսք ճշմարտությունը կապացուցվի դատարանում։ Խաչատրյանն էլ նշեց, որ ներողություն չի խնդրելու, քանի որ իր պահանջն արդար է. «Ինձ անընդհատ մեղադրում են, որ ամառանոց ունեմ Իտալիայում, շքեշ տներ, որը, բնականաբար, ճիշտ չէ։ Իմ որդին հայրենիքը պաշտպանելով է զոհվել»։