Այսօր հայտնի է դարձել, որ թուրքամետ ռազմական ուժերը Սիրիայի հյուսիս արևմուտքում լայնամասշտաբ հարձակում են գործել՝ ստիպելով փախուստի դիմել ռուս-սիրիական զորքին: Նրանց հաջողվել է մի քանի դիրք գրավել Հալեպի մերձակայքում: Ենթադրվում է, որ այս հարձակման ժամանակ ռուսական ուժերը խոշոր վնասներ են կրել: Սիրիական ընդդիմության ուժերը հասել են մինչև ռուսական պայմանագրայինների բազա, որը գտնվում է Հալեպի հյուսիսում: Հաղորդվում է նաև, որ մի քանի ռուս զինվոր է գերի ընկել: