Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը դանդաղում է: Այդ մասին հայտնել է առողջապահության հարցերի պետական կոմիտեի բժշկական քաղաքականության վարչության ղեկավարի տեղակալ Ցզյաո Յահուեյը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Փետրվարի 3-ին Ուհանում հաստատել են 12 հազար 568 մարդու վարակում, նախորդ օրվա համեմատությամբ նրանց թիվն աճել է 56-ով. հսկողության տակ գտնվող նոր հիվանդների թիվը կազմել է 194 մարդ, նախորդ օրվա համեմատությամբ նվազել է չորսով»,- նրա խոսքը մեջբերում է China news գործակալությունը: Կոմիտեի տվյալներով՝ պացիենտները մինչև դուրս գրվելը հիվանդանոցում մնում են միջին հաշվով ինն օր, իսկ Հուբեյի նահանգում՝ 20 օր: