Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: Այդ մասին հաղորդել է The Mirror հրատարակությունը:
28-ամյա Սուն Ինցզեն աշխատում Էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել է դրանով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել է հանրակացարան ու մահացել: Նրա 29-ամյա քույրը գտնվում է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ Է՝ փակ է կարանտինով: Նա իրեն մեղադրում Է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ: