Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ավարտվել է նախկին զինծառայող Դավիթ Սարաբաշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Donnews.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը:
Սարաբաշյանը մեղադրվում է հինգ սպանության, որոնք ուղեկցվել են բռնաբարությամբ, և մեկ չհաջողված հարձակման մեջ:
Նա ձերբակալվել է 25-ամյա Մարգարիտա Կուզմինովայի սպանության կասկածանքով:
2018 թվականի հոկտեմբերի 16-ին աղջիկը դուրս է եկել Ռոստովի Суворовский բնակելի համալիրիրց և անհետ կորել:
Ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է տեղի խանութներից մեկի մոտ: Նրա մարմնի վրա եղել են բռնության հետքեր:
Փորձաքննությունը պարզել է, որ սպանությունից առաջ աղջկան բռնաբարել են:
Այս գործի քննությամբ՝ հետաքննությունը կարողացել է ձեռք բերել Սարաբաշյանի՝ նմանատիպ այլ հանցագործություններում «ներգրավվածություն ունենալու անհերքելի ապացույցներ»:
Այսպես, նա 2000 թվականի ապրիլին և հոկտեմբերին, լինելով զորամասերից մեկի զինծառայող, Ռոստովում երկու անգամ հարձակվել է 27 և 32 տարեկան կանանց վրա:
Սարաբաշյանը գոտիով կապել է իր զոհերի պարանոցը, տարել նրանց ամայի մի վայր, որտեղ էլ խեղդել և սպանել է:
«Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Սարաբաշյանը չունի որևէ հոգեկան խանգարում, նրան ախտորոշվել է սեռական նախապատվության խանգարում' սադիզմի տեսքով»,- նշել են ՔԿ մամուլի ծառայությունից: