Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ էպիզոդները նկարահանումների ժամանակ: Այդ մասին գրել է Straits Times-ը՝ վկայակոչելով չինալեզու United Daily News-ը:

Չինաստանում հեռուստասերիալների նկարահանումները դադարեցված են նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, պնդում է հրատարակությունը: Տայվանում դրանք շարունակվում են, բայց սահմանափակումներով, ինչպես անմիջականորեն նկարահանումների ընթացքում, այնպես էլ արդեն եթերում ցուցադրելիս: Այսպես Formosa TV ընկերության Golden City («Ոսկե քաղաք») սերիալում հերոսների համբույրի տեսարանը կրճատվել է մինչեւ մի ակնթարթից էլ պակաս՝ թեեւ բնօրինակում համբույրը պետք է ավելի երկար տեւեր, իսկ դերասանները պետք Է սեփական հույզերի դեմ պայքար ցուցադրեին, գրում Է թերթը:

Տեղական Eastern Broadcasting Company հեռուստաընկերությունը, որը նկարահանում է Sweet Family («Սիրելի ընտանիք») սերիալը, հայտարարել է որ կխուսափի մարդաշատ վայրերում նկարահանումներից, կբացառի բացահայտ ինտիմ տեսարանները եւ արդեն դիմակներ է պատրաստել նկարահանող խմբերի համար, որոնք դրանք կկրեն աշխատանքի ժամանակ:

Singapore՚s Mediacorp կորպորացիան հայտնել է, որ աշխատանքի ընթացքում կհետեւի առողջապահության նախարարության հանձնարարականներին, բայց մրսած դերասաններին չի հարկադրի համբուրվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: