ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Փետրվարի 11-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկվի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր: