ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում են մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ և քվեարկություններ:
Քվեարկության է դրվելու նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Քննարկվելու են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր: