Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նիստի մեկնարկին խորհրդարանականները կշարունակեն քննարկել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում են նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև մի շարք օրենքների նախագծեր և օրինագծերի փաթեթներ: