Սարսափելի վթար է տեղի ունեցել Վոստոչնի գյուղում, որը գտնվում է Մոսկվայի Արևելյան վարչական շրջանի կազմում: Մեծ արագությամբ ընթացող մեքենան հարվածել է հետիոտնին, որի ինքնությունն արդեն հայտնի է: Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նրան նետել է  ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա:

Պատահարի այլ հանգամանքներ դեռ հայտնի չեն: