Երեկ՝ փետրվարի 13-ին, Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորները ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ 6 զինծառայող տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ․ «Նրանց վիճակը բավարար է, ոչ մի լուրջ խնդիր չկա»,- փոխանցեցին նախարարությունից։
Նշենք, որ մեքենայում ժամկետային զինծառայողներ են եղել։
Մենք փորձեցինք նաև տեղեկություն ստանալ Մուրացան զինվորական հոսպիտալից վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին, սակայն Մուրացանի զինվորական հոսպիտալից հստակ տեղեկություն չտվեցին։ Մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։