Գիտնականների խոսքով՝ այդ կրիայի զրահի չափերը կազմում են 2,4-3 մետր, իսկ քաշը՝ մոտ մեկ տոննա. Lada Granta ավտոմեքենան միջինում կշռում է մոտավորապես այդքան:

Stupendemys-ի ներկայացուցիչները գրեթե 10 անգամ ավելի ծանր են, քան ժամանակակից կրիաների նրանց մերձ տեսակը: Այս կրիաների առաջին մնացորդները հայտնաբերվել են 1970-ականներին, սակայն նոր գտածոն թույլ է տալիս սահմանել նրանց օրգանիզմի կառուցվածքի առանձնահատկությունները և ուսումնասիրել նրանց կենսակերպը: Պարզվում է, որ արական սեռի այս տեսակն ունեցել է եղջյուր:

Պեղումներն անցկացվել են Վենեսուելայում և Կոլումբիայում, մնացորդները մոտավորապես 8 միլիոն տարեկան են: