Սվերդլովսկում ոստիկանները հայտնաբերել են 5 նորածին երեխաների մարմնի մասեր՝ թաղված հողամասում: 56-ամյա տեղի բնակչուհին խոստովանել է, որ երեխաններին ծննդաբերել է տանը՝ լոգարանում, որպեսզի նրանք միանգամից խեղդվեն:

 

«Vesti.ru»-ի փոխանցմամբ՝ ամուսինները ձերբակալվել են:

 

Հարցաքննության ժամանակ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, որ 1982, 1986, 1992, 1994 և 1997թթ. պարտեզի վերջնամասում հուղարկավորել են իր 5 նորածիններին: Կինը նաև նշել է, որ երեխաներին արժանացրել է միևնույն «բախտին», քանի որ չէր կարող նրանց դաստիարակել, և որ իր ամուսինը չարաշահել է ալկոհոլը:

 

Նորածինների ոսկորներն ուղարկվել են փորձաքննության:

 

 

 

 

«Փաստինֆո»