ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Այդ մասին այսօր` փետրվարի 17-ին, նա ասաց լրագրողի հարցին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս գալու ժամանակ:
Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: