Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև:
Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 13.90C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' -14.90C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' -0.20C