«Սբերբանկ-կապիտալ» ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը այսուհետ կղեկավարի Ռուսաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը։ Նա նշանակվել է «Евроцемент груп» ընկերության ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։

 

Խաչատուրյանցը զբաղվելու է հոլդինգի զարգացման ռազմավարության մշակմամբ, աճի նոր ուղղությունների և ընկերության մրցակցային առավելությունների առավել արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծմամբ։

Խաչատուրյանցը ծնվել է 1968 թվականին՝ Ռուսաստանում։ Նա «Սբերբանկ-կապիտալ» ընկերության հիմնադիր-ղեկավարն է 2008 թվականից։ Նրա հրաժարականից հետո ընկերության ղեկավարությունը ստանձնել է մեկ այլ հայ՝ նրա արդեն նախկին տեղակալ Վահան Գասպարյանը։