Նորվեգիան խոշորագույն զորավարժություններն է անցկացնում ռուսական սահմանի անմիջական հարևանությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Nordlys պարբերականին:

 

 

Joint Viking զորավարժություններին կներգրավվեն մոտ հինգ հազար զինվորական և 400 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժությունները մեկնարկում են այսօր Նորվեգիայի հյուսիսում, ռուսական սահմանի մոտ:

 

 

Նորվեգիայի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով' դրանք 1967 թվականից ի վեր խոշորագույն զորավարժությունները կլինեն: Փոխգնդապետի խոսքով'զորավարժությունները կանցկացվեն Լաքսելվ և Ալթա շրջաններում: