Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության' 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, անձի առեւանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխայի փոխելու 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։