Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով: Այդ մասին հայտնել Է Artnet-ը։
Հրատարակությունն այն համարել է արվեստի ստեղծագործություն:
Ալբոմում խնամքով տեղադրված են 90-ական թվականների շուրջ 200 լուսանկարներ, որոնցում միջին տարիքի միևնույն կինը կեցվածք է ընդունել հայտնիների հետ: Լուսանկարներից մեկի վրա հաջողվել է նկատել նրա բեյջիքը՝ Մարիա Սնեյս-Լագլեր, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա (HFPA): Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում: HFPA-ի անդամներն այցելում են աշխարհում կինոյի և հեռուստատեսության հեղինակավոր բոլոր իրադարձություններին, ինչը բացատրում է աստղերի հետ լուսանկարվելու Սնեյս-Լագլերի հնարավորությունը: Խանութը կարողացել է լրագրողուհու դստերը գտնել Կալիֆոռնիայում և պլանավորում է նրան հանձնել հավաքածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: