Նոր կորոնավիրուսի վարակի տարածումից հետո ֆոնդային բորսաներն այնպիսի անկումներ են գրանցել, որպիսիք չեն եղել երկար ժամանակ։ Աշխարհի ամենահարուստ մարդիկ միասին մոտ 140 միլիարդ դոլար են կորցրել արժեթղթերի արժեզրկման հետևանքով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
500 ամենահարուստ մարդկանցից ամենամեծ կորուստները կրել են 1-ին հորիզոնականում գտնվող Ջեֆ Բեզոսը և Բեռնար Առնոն։ Նրանցից յուրաքանչյուրը մոտ 4,8 միլիարդ դոլար է կորցրել։ Համեմատելու համար նշենք, որ Հայաստանի 2020 թվականի բյուջեն գրեթե 4 միլիարդ դոլար է։
2,7-ից մինչ 4 մլրդ դոլարի կորուստներ են ունեցել նաև նաև Ամանսիո Օրտեգան (Zara-ի հիմնադիր), Մարկ Ցուկերբերգը (Facebook-ի հիմնադիր), Լարի Փեյջը (Google-ի համահիմնադիր) և այլն։