«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատավարությունը։ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանին մերձ շրջանակները համընդհանուր մոբիլիզացիա էին հայտարարել։ Թերեւս՝ իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք ուժ են եւ հեշտ չեն հանձնելու իրենց նախագահին։
Սակայն դատարան ժամանած Սերժ Սարգսյանը կոչ արեց իր համախոհներին՝ գնալ իրենց գործին։ Մի դեմարշ էլ նա դատարանում արեց՝ դատավորի հարցին պատասխանելիս ոտքի չկանգնեց։ Մեղադրողի դիտարկումին ի պատասխան՝ դատավորը թույլատրելի համարեց, որ նստած պատասխանեն իր հարցերին»: