Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայության: Այդ մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

 

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա: 

Հարցին, թե քրեական ի՞նչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հարցաքննության կանչվել, ՀՔԾ խոսնակը չպարզաբանեց:

 

«Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին, մեզ հայտնի է, որ նա երկրում չէ», - նշեց ՀՔԾ խոսնակը: