ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և դրանով, իրենց գնահատմամբ, Ս. Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու նախաքննական մարմնին պարտավորեցնելու մասին:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: