ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի մայիս ամսից մինչև տարեվերջ ստացել է 10 միլիոն 159 104 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 21 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հակոբ Արշակյանի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ, որի հետ միասին 2019 թվականի մայիսից ամեն ամիս նա ստացել է նաև 1 269 888 ՀՀ դրամ պարգևավճար։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարներ Գեղամ Վարդանյանի և Արմեն Աբրոյանի ամսական աշխատավարձը կազմում է 562 190 ՀՀ դրամ։ 2019 թվականի մայիսից սկսած նրանք նույնպես յուրաքանչյուր ամիս ստացել են պարգևավճար՝ 899 504 ՀՀ դրամի չափով։ 8 ամսում յուրաքանչյուրը ստացել է 7 միլիոն 196 032 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 15 000 ԱՄՆ դոլար։
2019 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ պարգևատրման ֆոնդը կազմել է 100 միլիոն 391 800 ՀՀ դրամ։ Նախարարությունից նշել են, որ պարգևատրվել են բոլոր աշխատակիցները։
Նշվում է նաև, որ նախարարի և փոխնախարարի աշխատավարձի դրույքաչափը 2019 թվականին չի ավելացել, վերջիններս վարձատրվել են օրենքով սահմանված դրույքաչափով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում