Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ է նշանակվել Մանե Գևորգյանը։ Փոքրիկ ուսումնասիրություն անելուց պարզ դարձավ, որ վերջինս սերտ փոխկապակցված է եղել ԱԺ նախկին պատգամավոր, «Սիվիլիթաս» ընկերության հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ։ Մանե Գևորգյանը տարիներ շարունակ աշխատել է Օսկանյանին պատկանող ընկերությունում և Օսկանյանի հետ մի շարք հարցազրույցների հեղինակը հենց ինքն է։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է եղել ԱԺ-ում Օսկանյանի գործընկերների հետ կարևորագույն տեխնիկական հարցերի կարգավորման մեջ։

 

Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մանե Գևորգյանի քաղաքական հայացքները փոխվել են, ինչի մասին փաստում են նրա ֆեյսբուքի արդեն հեղափոխական գրառումները։ 

Նշենք, որ, դեռևս, տարիներ առաջ «Սիվիլիթաս» հիմնադրամի դրամաշնորհների, ֆինանսական մուտքերի հետ կապված կասկածելի իրավիճակ էր ստեղծվել։ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի մասին Օսկանյանը հայտարարել էր՝ ««փողերի լվացում-Օսկանյան-Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել»: