Կծվածության վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում իրավիճակը գրեթե անփոփոխ է մնացել եւ պանիկայի տարածման համար կոնկրետ աշխատում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնել է Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքից Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը՝ ներկայացնելով աղյուսակը:
«Առողջապահության նախարարությանը հարցում էի արել 2019թ-ի մարտի 1-ից մինչև 2020թ-ի Հունվարի 30-ը ընկած ժամանակահատվածում կծվածության դեպքերի մասին: 4466 կծվածության դեպքից 2767-ը տերով շների կողմից է, իսկ 1699-ը՝ թափառող: Թիվը, ինչպես տեսնում եք, ամեն ամիս գրեթե նույնն է, ամենաշատ կծվածության դեպքերը եղել են 2019թ-ի մայիսին: Այսինքն ասել, որ կծվածության ու հարձակման դեպքերը շատացել են, փաստորեն սխալ է: Կծվածության թիվը չի աճել ի դեմս այս նոր տարածված պանիկայի: Հետևաբար ստացվում է, որ այս պանիկայի տարածման համար կոնկրետ աշխատում են, մնում է հասկանալ ով և ինչու»,- գրել է Օվսաննա Հովսեփյանը: