ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգում տեղակայված Laser Power Systems (LPS) ընկերությունը մշակում է նոր շարժիչային համակարգ՝ օգտագործելով բնության մեջ ամենախիտ նյութերից մեկը՝ թորիումը: Քանի որ թորիումն ունի արտակարգ խտություն, այն ունակ է անհավանական քանակությամբ ջերմություն արտադրելու: Ընկերությունն այժմ փորձարկում է նյութի փոքր բեկորներ, որոնք ունակ են լազերային ճառագայթ ստեղծելու, որը իր հերթին տաքացնում է ջուրը, իսկ առաջացած գոլորշին պտտում է մինի-տուրբինը:
Թորիումի շարժիչի ներկայիս մոդելը կշռում է 200 կիլոգրամ և հեշտությամբ տեղավորվում է սովորական մեքենայի ծածկի տակ: Եվ, մասնագետների կարծիքով, միայն մեկ գրամ թորիումը պարունակում է ավելի շատ էներգիա, քան 28 հազար լիտր բենզինը, և այս նյութի 8 գրամը բավական է մեկ դար սովորական մեքենան վարելու համար:
Փորձագետ Ռոբերտ Հարգրեյվսի կարծիքով՝ «էներգիայի աղբյուրները, որոնք ունեն ցածր կամ զրոյական CO2 գազի արտանետումներ, պետք է ավելի էժան լինեն, քան ածուխը, կամ նրանք ձախողվելու են հանածո վառելիքը փոխարինելու փորձերը»: Օրինակ ՝ Միացյալ Նահանգները սպառում է համաշխարհային էներգիայի 20%-ը և, ըստ փորձագետի, նույնիսկ եթե CO2 արտանետումները հասցվեն զրոյի, ապա այլ երկրների կողմից արտադրած 80%-ը կշարունակի խնդիր լինել: Եվ քանի որ ածխաթթու գազի արտանետումներն արդեն հատել են բոլոր հնարավոր սահմանները, մարդկությունը անհապաղ կարիք ունի արտասովոր գաղափարների:

Ստեղծվել է ավտոմեքենա, որը պետք է լիցքավորել 100 տարին մեկ անգամ