«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ էր ակնարկում Սյունիքում մերժված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Նիկոլ Փաշինյանի մարզ այցելությունից առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում ասելով՝ այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են աջակցել:
Ակնհայտ է, որ մարզում «Այո» քարոզող ֆիգուրները հասկացել են, որ սա իրենց վերջին հնարավորությունն է եւ բազմաթիվ ձախողումներից հետո եւս մեկ անգամ ձախողելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:
Սյունիքի փոխմարզպետն արդեն մեկ անգամ առիթ ունեցել է մերժվել Կապանում՝ քաղաքապետի ընտրություններին պարտվելով գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանին:
Թեեւ ընտրություններից հետո Նարեկ Բաբայանը փորձում էր ցույց տալ, որ ամեն ինչ իր բնական հունով է ընթանում, սակայն վերջինս այդպես էլ չկարողանալով ներել կապանցիներին, պարբերաբար օգտվելով իշխանական լծակներից, ակնհայտ անջրպետ է ստեղծել, որի արդյունքում շարունակում է մնալ անընդունելի կերպար՝ ստվերելով գործող իշխանության հեղինակությունը:
Մյուս կողմից էլ իմ քայլական պատգամավորները եւս իրենց ռեյտինգով աչքի չեն ընկնում մարզում:
4STOPPED
Նրանք փափուկ տեղ են գտել մայրաքաղաքում, չեն ապրում մարզի խնդիրներով, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են սակավամարդ նեղ շրջանակներում, ձեւական սելֆիներ անում՝ վարչապետին հաշվետվություն տալու համար: Այնուամենայնիվ, նրանք խորին համոզմունք ունեն, որ իրենց՝ օրեցօր գահավիժող ռեյտինգը առավել շատ խոչընդոտելու է գործին, քան օգնելու:
Պատահական չէ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հենց Սյունիքից է մեկնարկել քարոզարշավը, քանի որ քաջ գիտակցում է, որ սյունեցին կամք ունի, իսկ իր ձախողված կադրերի վրա հույս դնելն առնվազն միամտություն է: Սակայն ամենհետաքրքիրն այն է, որ իշխանությունն այնպիսի ցայտնոտի մեջ է հայտնվել, որ եթե նախկիններն առանց ավելորդ աղմուկի էին ներքին հրաման տալիս եւ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործում՝ ընտրություններին թիվ խփելու համար, գործող իշխանությունը լրատվամիջոցնով է հայտարարություն տարածում՝ համայնքների ղեկավարներին ակնարկելով կազմ պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»: