Դատախազությունից հայտնեցին, որ ֆեյսբուքյան օգտագեի գրառման մեջ առկա տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Դատախազությունից հայտնեցին, որ այս տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում:
Այս քաղաքացին, փաստորեն, ստել էր»,- գրել է Բաբայանը։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերը գրել էր, թե «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչները թոշակառուներին 5000-ական դրամներ են առաջարկում։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել նշելով ՀՀ գլխավոր դատախազությանը տվյալ հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերեւույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: