Իտալիան լրիվ դատարկվել է, քաղաքներում երբեք այսպիսի դատարկություն չէր եղել: Նոր կորոնավիրուս հիվանդությունն ամբողջությամբ գրավել է երկիրը: Միլանի փողոցները լրիվ դատարկ են, կարծես քաղաքում ոչ ոք չի ապրում: Վենետիկում ժամանակը կանգ է առել, գոնդոլները (իտալական նավակները) անհետացել են այնպես, ասես դրանք երբևէ գոյություն չեն էլ ունեցել:
Նախկինում երբեք նման բան չէր եղել: Զբոսաշրջիկներն այնքան շատ էին, որ մարդիկ հազիվ էին կարողանում տեսնել Իտալիայի տեսարժան վայրերը: Իսկ հիմա պատկերն այլ է. մարդկանց հազվադեպ կարելի է տեսնել:
Վենետիկում նավակայանները փակ են։
Միլանի հետիոտների փողոցը, որտեղ նախկինում ասեղ գցելու տեղ չկար, նույնպես դատարկ է։
Սան Մարկոյի փողոցը նույնպես դատարկ է, այնտեղ նույնիսկ թռչուններ չկան։
Տրևի շատրվանը, որին մոտ գնալ հնարավոր չէր։
Կայարանները նույնպես դատարկ են։