Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: ԱՀԿ պաշտոնյայի խոսքով՝ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում է, որ կորոնավիրուսից մահերի թիվն ավելանալու է և ներգրավվելու է ավելի շատ երկրներ:
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված է մոտ 118 հազար մարդ՝ աշխարհի 114 երկրում: Մահացել է ավելի քան 4300 մարդ: