Վատիկանում՝ տաճարներից մեկում, այցելուն նկատել է, թե ինչպես են իր հայրենակից ուկրաինացիները Ռաֆայելի որմնանկարի վրա թողել իրենց անունները։ Վանդալները կարծես մեխով խազել են իրենց անունները՝ պղծելով սրբապատկերը։

 
 

Ռաֆայելն իր աշակերտների հետ որմնանկարը նկարել է 1508-1517 թվականներին։ Ցանցի օգտատերերից մեկը նշել է, որ ուկրաինուհիներն իրենց «ստորագրությունը» դրա վրա թողել են մինչև 2015 թվականը, պարզապես այդ մասին հիմա է հայտնի դառնում։