Շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ' Արիաննե Կաուլիի վիճակը կայուն ծանր է, կենսական նշանակության օրգանները վնասված չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը' նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Գիտակցությունը պարզ է, շնչառական ապարատ միացված չէ, կինը վերջույթների վնասվածքներով է տեղափոխվել բժշկական կենտրոն»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: