Իտալիայից մարտի 15-ին Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները ենթարկվելու են սանիտարակարանտինային հսկողության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով: Այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։
«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։
Այս պահի դրությամբ, նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:
Հարգելի ուղևորներ,
Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին http://zvartnots.aero/»,- ասվում է հաղորդագրության մեջ