«Մենք Հայաստանում պետք է կանխենք մանկավաճառությունը: Սա միայն իմ հարցը չէ, սա բոլորիս խնդիրն է»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյուզաննա Պատվականյանը, ում երեխային տարիներ առաջ խլել ու ապօրինի որդեգրման են տվել:

 

Այդ գործով վաղը Վերաքննիչ քրեական դատարանում  տեղի կունենա  բաց դատական նիստ, իսկ շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ցույց իրականացնել:

«Մենք չենք կարող լռել, նույնիսկ այս իրավիճակում: Հայսատանում տարիներ շարունակ ծաղկել է մանկավաճառությունը: Մենք պետք է  արմատախիլ անենք, կանխենք այս ամենը: Գլխավոր դատախազությունը տարիներ շարունակ հովանավորում է մանկավաճառներին»,-ասաց Պատվականյանը:

 

Նա նշեց, որ իրենք պետք է համախմբված գործեն, որպեսզի մանկավաճառության դեպքեր այլևս չլինեն:

 
 
 

«Ես պետք է բացահայտեմ իմ երեխայի պատմությունը: Իհարկե, որոշ բաներ արդեն գիտեմ: Երեխայիս երեք ամիս պահեստում են պահել, իսկ դա մանկատունն է: Հետո վաճառել են»,- ընդգծեց նա: