Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը՝ նոյեմբերի 28 ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների, որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուրի (կինո Մոսկվա) հրապարակում։
Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին,
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում,
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին
Շաբաթ օրը ժամը 14.00-ին ես, Հրանտ Թոխատյանը, Մհեր Մկրտչյանը լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում»։