Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական գծի համախոհները շաբաթ օրը «Պահպանենք Ուկրաինան» կարգախոսի տակ բողոքի ակցիա են կազմակերպելու Կիևի Եվրոպական հրապարակում: Ակցիան մեկնարկելու է տեղական ժամանակով 12:00-ին (Երևանի ժամանակով 14:00). իրադարձությունների վայրից հաղորդում է Ria Novosti-ի հատուկ թղթակիցը:

 

Շուրջ մի քանի տասնյակ ռազմական դաշտային խոհանոցներ են կառուցվել, ժամանող մարդիկ շարասյուներ են կազմում: Ակցիայի հրապարակը շրջապատված է ոստիկանության և ներքին զորքերի աշխատակիցների կողմից: Նախագահի համախոհները խոստացել են ակցիային 200 հազար մարդ հավաքել: