Իտալիայի Լոմբարդիից բժիշկ Յուլիան Ուրբանը գրել է
«Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի,որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ մեր հիվանդանոցում այս երեք շաբաթվա ընթացքում։Մղձավանջն աճում է, քանի որ գետն ավելի ու ավելի է մեծանում: Սկզբում եղել են մի քանի հիվանդներ, հետո ՝ տասնյակ, հետո ՝ հարյուրավորներ, և այժմ մենք այլևս բժիշկներ չենք, այլ տեսակավորող, և մենք որոշում ենք, թե ով պետք է ապրի և ով էլ մահվան առաջ է կանգնած։նույնիսկ եթե այդ բոլոր մարդիկ վճարեն իտալական հարկեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում:
Երկու շաբաթ առաջ ես և իմ գործընկերները աթեիստ էինք;
Միշտ ծիծաղում ու ծաղրում էի ծնողներիս եկեղեցի գնալը։: Ինը օր առաջ մեզ մոտ եկավ 75-ամյա Աստծո ծառա ,շատ բարի մարդ էր, շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, իր հետ Աստվածաշունչ ուներ և նա մեծ տպավորություն թողեց մեզ վրա, երբ տեսանք գամված մահվան մահճին անգամ Աստվածաշունչը կարդալուց։
Մենք էլ հոգնած ,հոգեբանորեն և թէ ֆիզիկապես արդեն սպառված, անհույս բժիշկներ, բայց կարողացանք լսել նրան:
Հիմա մենք պետք է խոստովանենք. Մենք ՝ որպես մարդ հասել ենք մեր սահմաններին, և էլ չենք կարող ավելին անել, ամեն օր ավելի ու ավելի է մահացությունը մեծանում։
Եվ մենք սպառված ենք, մեր գործընկերներից երկուսը մահացան, մյուսները վարակվեցին:
Մենք գիտակցեցինք, որ այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունները հասել են սահմանին, մենք Աստծո կարիքն ունենք, և սկսեցինք օգնություն խնդրել Նրանից, երբ ունենում էինք մի քանի րոպե ազատ ժամանակ։Մենք զրուցում ենք միմյանց հետ և անհնար է հավատալը , թե ինչպես մի ժամանակ առաջ մոլեռանդ աթեիստները այժմ ամեն օր խաղաղություն գտնելու համար Տիրոջն են դիմում,որ օգնի հոգ տանել հիվանդների համար։Երեկ կյանքից հեռացավ 75-ամյա Աստծո ծառան։Ջնայած իր ծանր վիճակին,նա մեզ կարողացավ ցույց տալ Աստծուն,Ով էլ բերեց Խաղաղություն մեր հյուծված,սպառված ու տառապած մարմիններին։
Քահանան գնաց Տիրոջ մոտ, և շուտով մենք նույնպես կհետևենք նրան, եթե այսպես շարունակվի:
6 օր տանը չեմ եղել, չեմ հիշում, թէ վերջին անգամ երբ եմ սնվել և գիտակցում եմ իմ անպիտանությունը այս երկրի վրա, և ուզում եմ հավաքելով իմ վերջին շունչս՝ օգնելով ուրիշներին: Ես ուրախ եմ, որ դարձա Աստծուն իմ եղբայրների տառապանքի և մահվան մեջ»:
Աղոթենք Իտալիայի ու ողջ աշխարհի համար: