Մենք մարդկանց ոչ թե կուչ գալու ուղերձ պետք տանք, այլ պետք է պատրաստենք թռիքչի, հաղթանակի, բարեկեցության: Հերիք է մարդկանց ներշնչենք, որ խեղճ ու անօգնական են: Մարդիկ այդպիսին չեն, ունեն ընտրած կառավարութուն ու այդ կառավարությունը նրանց շահերը կպաշտպանի: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են, թե պետությունը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին: Եկեք այսօր գնանք նայենք գերզարգացած երկրներին, թե ինչպես են պատրաստ, ինչպես են արձագանքում կորոնավիրուսին, ինչ վիճակում են հայտնվում: Մեզ ասում են, որ դիմակ չկա, թանկացել է: Դուք գիտե՞ք, թե այսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա: Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակները տանում են տանը լվանում, քշերը բալկոնից կախում, որ առավոտ նորից օգտագործեն»,-ասաց Փաշինյանը: