Ադրբեջանական զինուժն այսօր` մարտի 30-ին, գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը 30-40 րոպե տևողությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշեց՝ բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են. «Կրակել են գյուղի դպրոցին, վնասել են գյուղի տներից մի քանիսը, վնասների չափերը ճշտվում են»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ադրբեջանական կողմը գնդակոծել է նաև Ոսկեվան գյուղը, որի հետևանքով վիրավորում է ստացել 16-ամյա դպրոցական տղա: Նոյեմբերյան ԲԿ-ից մեզ փոխանցել էին, որ նրա վիճակը ծանր է, վիրահատում են: