Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ամերիկացիների համար՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է CNN-ը։ «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի պատրաստվի այս ծանր օրերին, որոնք սպասում են մեզ»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել՝ հասնելով մինչև երեք շաբաթի:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թրամփն անվանել է բարդ փորձություն, որը տարբերվում է նախկինում հանդիպածներից: Թրամփը նշել է, որ հույս ունի, որ շուտով ամերիկացիները «լույս կտեսնեն թունելի վերջում»: