Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»: