«Իզոտիտա» արհմիությունը Կիպրոսում երեխաների իրավունքների հանձնակատարից խնդրել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ երեխաներին թույլ տան զբոսնել դրսում այնքան, որքան անհրաժեշտ է՝ հայտնում է Cyprus Mail-ը։
Կիպրոսում, որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս, արգելվում է մեկ օրում մեկից ավելի անգամ դուրս գալ տնից։
Բնակարանից դուրս գալու թույլտվություն ստանալու համար հարկավոր է ուղարկել SMS հատուկ համարին:
Բացառություն է արվել շուն ունեցողների համար. նրանք կարող են դուրս գալ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է և դրա համար SMS չուղարկել։