Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2 -3, հողի մակերևույթին՝ -4 -5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0 -1, հողի մակերևույթին՝ -2 -3 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 
 

Հանրապետության տարածքում`

 

 
Եղանակ

 Երևանում՝ 

 

 

 
Եղանակ