Չինաստանի իշխանությունները բացել են Ուհան տանող մայրուղիները, որոնք փակ են եղել 76 օր: Բոլոր քաղաքացիներին թույլատրվել է ազատ ելումուտ անել այդ մայրուղիներով: Գլխավոր մայրուղով երթևեկի վերականգնումն ուղիղ եթերով ցուցադրվել է երկրի Կենտրոնական հեռուստաընկերությամբ:
Հիշեցնենք, որ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը կորոնավիրուսի պատճառով փակվել էր 2019 թվականի դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81740 մարդ, մահացել է 3331-ը: Ընդ որում, վերջին մի քանի օրում համավարակի տարածումից ի վեր Չինաստանում կորոնավիրուսից զոհեր չեն գրանցվել: