Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երկու քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: