ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության , մահվան ու թաղման հիշատակության օրը։
Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը,կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։
Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։
Չկա որևէ մեկը, որ կարող է ասել,որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։
Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա,թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր ,,բացահայտում,, եք ավելացնում։
Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։
Դեռ ուշ չէ , մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են։
Վերջում ,սիրելի հայրենակիցներ, բոլորին ցանկանում եմ ուրախ զատիկ և անսահման առողջություն»։