Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից թոքաբորբ է առկա 180-ի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտ 180 հոգի այսօր մի քանի ժամ առաջվա դրությամբ թոքաբորբ ունի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նկատեց, որ նույնիսկ պաշտպանիչ միջոցներ օգտագործելուց հետո երբեմն նրանց շրջանում վարակման դեպք լինում է: Բուժաշխատողները շատ են շփվում տարբեր անձանց հետ: «Լավն այն է, որ որևէ ծանր դեպքով բուժաշխատող չունենք: Տարեց բուժաշխատողներին ի սկզբանե խնդրել էինք տանը մնալ և չմասնակցել այդ միջոցառումներին, որպեսզի նրանց հանենք ռիսկի զոնայից»,-ասաց Թորոսյանը: