Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կարծես, դուրս են գալիս համավարակի թմբիրից. կամ համաշխարհային աշխատուժի կարանտինային ռեժիմում հայտնվելու պարագային արդեն «հանդգնում» են կանխատեսումներ հրապարակել: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ համար հարկավ ամենահետաքրքիրը մեր ու տարածաշրջանային երկրների տնտեսությունների հետ կատարվելիքի սպասումներն են: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները հատ-հատ հազվադեպ են դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետազոտության թեմա: Մենք հետաքրքիր ենք ընդհանուր, այսպես ասած՝ «Հարավային Կովկասի տարածաշրջան»:
Այս տարվա հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր իր կանխատեսումները: Նշվում էր, որ մեր տնտեսությունն ավելի արագ վերականգնվեց 2016թ․ ճգնաժամից (պատճառը 2015-16թթ․ ռուսական տնտեսության կրճատումն էր): Ուստի, 2017 եւ 2019թթ․ բարձր տնտեսական աճ էր ունեցել: ԱՄՀ-ի կանխատեսումներով 2020-ին մեր աճի տեմպը 1.5 տոկոսի չափով կրճատվելու էր, բայց մնալու էր տարածաշրջանում ամենաբարձրը՝ 7.8 տոկոս:
5STOPPED
Վրաստանի համար ավելի «լղոզված» կանխատեսում կար՝ 4.3-4.8 տոկոս: Ադրբեջանական աճի կանխատեսումն ավելի համեստ էր՝ 2,2 տոկոս (2019-ի 2.7-ի փոխարեն):
Ադրբեջանի պարագային ինչպես միշտ հղում կար վառելիքաէներգետիկ համակարգի շուկային: Հիմա արդեն Համաշխարհային բանկն է վերանայել տնտեսական աճի տարեսկզբի իր կանխատեսումները, որոնք էականորեն չէին տարբերվում ԱՄՀ-ի կանխատեսածից:
Ադրբեջանի տնտեսության 2.2 տոկոսանոց աճի կանխատեսումը փոխարինվել է 0.2 տոկոսանոց աճի հնարավորությամբ: ՀԲ մասնագետները նշում են, որ նավթի ու գազի գների դժվար կանխատեսելիությունը շատ հարցականներ է թողնում: Ադրբեջանը միացել է OPEK+ որոշումներին՝ «համաձայնելով» նավթի արդյունահանումը մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը նվազեցնել օրական մինչեւ 164 հազար բարել (2018թ․ հոկտեմբերին արձանագրվել էր արդյունահանման ամենամեծ քանակը՝ 718 հազար բարել օրական):
6STOPPED
Վրաստանի տնտեսության համար աճ համարյա չի կանխատեսվում՝ 0.1 տոկոս: Տնտեսության այդօրինակ կրճատման առաջնահերթ պատճառ նշվում է զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը: Միջազգային զբոսաշրջությունը գոնե մասամբ չի կարող փոխարինվել ներքին զբոսաշրջությունով, որովհետեւ համավարակի պատճառով երկրի ներսում տեղաշարժի վրա արգելքներ են սահմանել:
Մեր կանխատեսումն ամենադրականն է: Նախկին 5.1 տոկոսանոց աճի փոխարեն ենթադրվում 1.7 տոկոս:
Փաստորեն ուրախալի է, որ միջազգային զբոսաշրջության մասին մեր պաշտոնական թվերը նկարած էին միայն ներքին սպառողի համար: Արտասահմանյան մասնագետների գնահատականով այդ ոլորտը անցած տարի շատ ավելի համեստ ծավալ է ունեցել մեր տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս: Այս կանխատեսման հետ ԱՄՀ-ն տարվա ընթացքում խոստանում է համավարակի հետեւանքների մեղման համար Հայաստանին տրամադրել մոտ 280 մլն դոլար: Ավելացնենք, որ Համաշխարհային բանկը եւս խոստումներ է տալիս: Բայց առայժմ ընդհանուր: Առաջիկա 15 ամիսների ընթացքում այս կառույցը 160 մլրդ դոլարի ծրագիր կիրականացնի՝ նույն համավարակի վնասները հաղթահարելու նպատակով»: