Այսօր Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին հայտնել է, որ ՀՀ իշխանությունները «Գազպրոմ»-ի հետ գազի ներքին սակագինը պահպանելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։
««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է, սակայն մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել ենք, որ ՀՀ ներսում գազի գինը չփոփոխվի»,-այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ դեկտեմբերի վերջին «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ ռուսական գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ․-ին 1000 խմ-ի համար կաճի մինչև 165 դոլար՝ նախկին 150 դոլարի դիմաց։
«Գազի գինը ՀՀ-ում չի փոփոխվի և մենք կշարունակենք «Գազպրոմ»-ի հետ մեր բանակցությունները, որպեսզի գանք վերջնական համաձայնության։ Մեզ համար շատ կարևոր է գազի գնի երկարաժամկետ համաձայնության գալ»,-նշել է ՀՀ վարչապետը։